ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Չեխական շքանշաններ բրիտանացիներ Նիկոլաս ՈՒնիթոնին և ՈՒինսթոն Չերչիլին

Չեխական շքանշաններ բրիտանացիներ Նիկոլաս ՈՒնիթոնին և ՈՒինսթոն Չերչիլին
29.10.2014 | 15:55

Չեխական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկախության օրվա առիթվ նախագահ Զեմանը Չեխիայի բարձրագույն Սպիտակ առույծի շքանշանով է պարգևատրել բրիտանացի 105 -ամյա Նիկոլաս ՈՒնիթոնին: Նա 1939 թվականին 669 հրեա երեխաների ուղարկել է Չեխոսլովակիայից Անգլիա`փրկելով նրանց կյանքը, այլապես նրանք կհայտնվեին նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ 105- ամյա ծերունին ռազմական օդանավով հատուկ չվերթով Լոնդոնից ժամանել էր Պրահա։ Նախագահ Զեմանը Չեխիային մատուցած ծառայությունների համար պարգևատրել է նաև Բրիտանիայի նախկին վարչապետ ՈՒինսթոն Չերչիլին, իսկ շքանշանը ստացել է նրա թոռը։ Զեմանը նաև նշել է, որ երկու պարգևները տրվում են մեծ ուշացումով, բայց ՚ «Լավ է ուշ , քան երբեք»:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ